«Տղա կանչելու» նուրբ արվեստը․ Արշավիր Ղարամյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տղա կանչելու» նուրբ արվեստը…

ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։

Հարգելիներս, երևի բոլորիս կյանքում եղել են դեպքեր՝ կռիվներ կամ վիճաբանություններ, որոնց ժամանակ «տղա են կանչել»…

Հիշում եք, չէ՞, որ կանչվող տղան համակողմանի գցում-բռնում էր (ճիշտն ու սխալը, թույլ և ուժեղ կողմերը, իրա «քյարը» (օգուտը) և էլի բաներ) ու նոր միայն որոշում՝ գնա՞ թասիբին կանգնի, թէ՝ չէ, հատկապես որ կանչող կողմը սկանդալային, ստախոս, գլուխգովան, մեծաբերան ու «մուտիլովշչիկ» էր լինում։

Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ»։

Այլ Գրառումներ