Ավազակության համար հետախուզվողը բերման ենթարկվելիս փախուստի է դիմել, բախվել ավտոմեքենաների

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի և Արտաշատի բաժինների ծառայողների հետ, մայիսի 11-ին Նորագավիթի 1-ին փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել ավազակության մեղադրանքով հետախուզվող մի տղամարդու. խափանման միջոցը՝ կալանք։

Բերման ենթարկելու ընթացքում տղամարդը փորձել էր դիմել փախուստի, ինչի հետևանքով նրա վարած մեքենան բախվել էր այլ ավտոմեքենաների: Ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, սակայն, փախուստը չի հաջողվել: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարխուանայի նմանվող զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։

Այլ Գրառումներ