Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել, էլ ուր մնաց` մարտեր ընթանան. պատգամավոր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խոսնակ, «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց ՝ մարտեր ընթանան։

Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»,-գրել է պատգամավորը։

Այլ Գրառումներ