«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում ամուսնու՝ Արթուրի հետ է։ Գեղեցկուհին կրում է ամառային թեթեւ զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանն անգլերեն լեզվով գրել է․ «Սիրում եմ քեզ»։
