«Հավատք, սեր, լեզու, մշակույթ, հզորագույն բանակ, սեր առ հայրենիք. սա է իմ երազանքի հայրենիքի փրկությունն ու ապագան»․ Արմինկա

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երգչուհի Արմինկան միկրոբլոգի իր էջում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտահոգություններով․

«Էնքան բան կա ներսումս կուտակված…

Անթիվ ու անհամար ինչու-ներ, կիսատ-պռատ պատասխաններ:

Արնաթաթախ հայրենիք կորցնելու վտանգի սարսափ ու տագնապ:

Պատմության կրկնության ու խեղաթյուրման անմարսելի իրականություն:

Հազարավոր ՄԱՏԱՂ եղած երեխեքի արյանն արժանի լինելու ու վրժխնդիր լինելու ծարավ:

Ներքին թշնամանքի, ատելության ու դավաճանության նողկալի ներկա:

Վերջապես՝բարձ գոռալու ու պարզապես լռելու անասելի ցանկություն…

ԱՍՏՎԱԾ ամեն բան տեսնում է:

Իսկ մենք,արդյո՞ք տեսնում,լսում ու ապավինում ենք ԻՐԵՆ…

Հավատք, սեր, լեզու, մշակույթ, կրթություն, հզորագույն բանակ, սեր առ հայրենիք. սա է իմ երազանքի հայրենիքի փրկությունն ու ապագան», — գրել է Արմինկան

Այլ Գրառումներ