Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն բլուզ է կրում։ Իվետան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Նա նշել է, որ լուսանկարի խմբագրման համար ֆիլտրեր չի օգտագործել եւ գրել. «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ իրական կյանքը սոցիալական ցանցերից դուրս է… Ի վերջո, դուք չեք կարող գտնել ֆիլտր իրական երջանկության համար»։
