Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։h

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Այլ Գրառումներ