ՌԴ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հավակնություններ ունի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, ով սատարում էր «Ղրիմի պլատֆորմին» և հայտարարում է թերակղզին՝ որպես ռուսական տարածաշրջան չճանաչելու մասին:
Նախօրեին Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը նշել էր, որ Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին, իսկ իր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի «անեքսիան» չճանաչելն է: Բացի այդ, ինչպես նշել է Թուրքիայի ղեկավարը, Անկարան «Ղրիմի թաթարների կենսամակարդակի բարձրացումը համարում է «պատմական և հումանիտար պարտավորություն»: Այս համատեքստում՝ պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել մեղմել իր ցանկությունները: «Հաշվի առնելով Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը՝ ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք մեր քաղաքացիներին հորդորելու մասին, որպեսզի զերծ մնան Թուրքիա մեկնելուց, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել այնտեղ նրանց անվտանգությունը», — ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Էրդողանը պետք է ուշադրություն դարձնի իր երկրի ներսում տիրող իրավիճակին, այլ ոչ թե նայի ռուսական տարածքներին: Շերեմետը հիշեցրել է, որ անբարյացակամ քայլերը անպատասխան չեն մնա:
«Կարդացեք պատմությունը: Ռուսաստանը չափազանց կոշտ է ցանկացածի նկատմամբ», — հիշեցրել է պատգամավորը:

Այլ Գրառումներ