Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Տիկնիկային թատրոնը:
Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հարաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։ Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և…» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։
1997 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
