Դպրոցներից մեկում հայտնաբերվել է 66 ամյա կնոջ դի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկոթյուններով, մահացածը աշխատում էր նշված դպրոցում, որպես դռնապահ:

Նյութի աղբյուրը ՝ freenews.am

Այլ Գրառումներ