Մայր բուհում «հայր» ռեկտոր փնտրելիս․ ի՞նչ է սպասվում ԵՊՀ–ին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Անցած տարեվերջին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց՝ համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանի բողոքի հիման վրա։

Դատարանի որոշումը ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 17-ին, սակայն  Գեղամ Գևորգյանը շարունակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, քանի որ բողոքարկել է դատարանի կայացրած որոշումը։

«Իմ լիազորությունները դադարեցված չեն, ես շարունակում եմ պաշտոնավարել, որոշումը բողոքարկել եմ, իսկ հետո ինչ կլինի՝ հետո կերևա»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակտար ընտրվեց 2019 թվականի մայիսի 30-ին, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր որոշման համաձայն՝ մայիսի 23-ին հրաժարվեց ռեկտորի իր լիազորություններից։

Քրիստինե Աղաբեկյան

Այլ Գրառումներ