Լավ լուրը չի ուշանա.վարչապետը հույս է տվել գերիների հարազատներին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նախնական պայմանավորվածության համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և նրանց հետ զրուցել ավելի քան երեք ժամ:

Ծնողների խոսքերով, վարչապետը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայաստանը ձեռք է բերել ԴՆԹ հետազոտության 2-րդ սարքը, որով առավել հեշտությամբ է իրականացվելու հայտնաբերված մարմինների նույնականացումը:

Իսկ գերիների Հայաստան վերադարձի ուղղությամբ վարչապետը ծնողներին փոխանցել է, որ այդ ուղղությամբ ևս ինտենսիվ աշխատանքներ են տարվում և հուսով է, որ լավ լուրը չի ուշանա:

Այլ Գրառումներ