Ֆրանսիայում իրականացվել է թևի և ուսի փոխպատվաստման եզակի վիրահատություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լիոնում կատարվել է եզակի վիրահատություն․ Իսլանդիայի 48-ամյա քաղաքացին ենթարկվել է թևերի և ուսերի փոխպատվաստման։ Այս մասին հայտնում է RFI-ը՝ հղում անելով Էդուար Էրիոյի անվան համալսարանական հիվանդանոցին։

Իսլանդացի էլեկտրիկը տարիներ առաջ, երբ 16 տարեկան էր, հոսանքի հարվածի պատճառով կորցրել էր վերին վերջույթները։ Նման վիրահատություն աշխարհում կատարվել է առաջին անգամ։ Այն տևել է 15 ժամ։ Հիվանդը գտնվում է կայուն վիճակում։

Նախկինում արդեն կատարվել էր երկու թևի փոխպատվաստում, սակայն առանց ուսերի։

Այլ Գրառումներ