Հայաստանում սպասվում են տեղումներ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի տարածքում հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Քամին՝  հարավային՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

Երևանում հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ն սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 

Այլ Գրառումներ