Արցախի ո՞ր շրջաններում են իրականացվել ականազերծման աշխատանքները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 9-ին իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում է Արցախի  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։  Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասված է հաղորդագրությունում:

Նյութի աղբյուրը ՝ freenews.am

Այլ Գրառումներ