Ամանորի հրավառությունը Հռոմում ոչնչացրեց հարյուրավոր թռչունների:
Գետնի վրա ընկած թռչունների տեսանյութերը տեղադրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից:
Ըստ Corriere della Sera-ի ՝ հավանաբար թռչունները մահացել են սրտի կանգից, երբ փորձում էլ են խուսափել հրավառության պայթյուններից: Ականատեսները պատմել են, որ թռչունները սատկել են քաղաքի մայթերին: Հատկապես շատ կենդանիներ հայտնաբերվել են քաղաքի կենտրոնում գտնվող Տերմինի գլխավոր երկաթուղային կայարանի մոտակայքում:
Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները վրդովված են, որ չնայած հրավառություն անելու համար 500 եվրո տուգանքին, մարդիկ շարունակում են այն և դրանով սպանում են թռչուններին:
