Բժիշկները նշել են կորոնավիրուսի հազվագյուտ ախտանիշը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Փորձագետները պարզել են, որ անընդհատ զկռտոցը կարող է վկայել կորոնավիրուսով վարակված լինելու մասին: Դրանից առաջ այն չէր նշվում COVID-19 հիմնական ախտանիշների շարքում:

Ըստ Daily Express թերթի, եգիպտացի բժիշկները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում կորոնավիրուսով հիվանդ է հայտնաբերվել: Նրա մոտ վարակն արտահայտվել էր միայն զկռտոցով: 64-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել միայն երեք օր անց: Պարզվել է, որ նա վարակված է COVID-19- ով: Բացի այդ, նրա մոտ ցածր է եղել լեյկոցիտների քանակը:

Նման դեպք է գրանցվել նաև ԱՄՆ-ում: 62-ամյա հիվանդը զկռտալ սկսելուց չորս օր անց դիմել է բժիշկների:

Այլ Գրառումներ