ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: «Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
