Մահացել է վրաերթի ենթարկված 9-ամյա երեխան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8  և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին  մահացել է:

Կատարվում է քննություն։

Աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ