ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 27-ին Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով ձեռքբերված պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։
