Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսան Polsat News պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է իր ֆինանսական խնդիրների մասին։
Վալենսայի խոսքով՝ ինքը հարուստ մարդ է եղել, սակայն գումարներն ուղղել է բարեգործությանը, իսկ այժմ սնանկ է։
Մինչ պանդեմիան երկրի նախկին առաջնորդը տարբեր երկրների մի շարք համալսարաններում հանդես է եկել դասախոսություններով, սակայն սահմանների փակման հետ կապված՝ զրկվել այդ եկամտից։
«Ես սնանկ եմ, այդ իսկ պատճառով այս տարի ոչ ոք Վալենսայից նվեր չի ստանա։ Թոշակից բացի, միջոցներ չկան»,-ասել է նա։
Նշվում է, որ 77-ամյա Վալենսայի նախագահական թոշակը կազմում է 10,5 հազար զլոտի (ավելի քան 2800 դոլար):
