Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:
Մարզպետարանը հայտնում է, որ ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:
