Մեկ օրում Արցախ է վերադարձել 470 տեղահանված քաղաքացի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի տարածքից իրենց բնակության վայրեր վերադարձող տեղահանված արցախցիների մեկ այլ շարասյուն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսները ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը:

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ու իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, Արցախ իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 42 հազար տեղահանված քաղաքացի:

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ