Բաքուն հաստատում է 4 ադրբեջանցի զինծառայողի զոհվելը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատում են, որ դեկտեմբերի 11-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը։ Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի խախտման միջադեպի հետ կապված հայտարարել էր. «Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։

Այլ Գրառումներ