Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է ԵԱՍՄ․ Տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի կոմունալ պարկ՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկ։ Այս մասին վերջինս գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

« 2019-ի ամռանը ստեղծված կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքների համար: Աղն ու ավազն արդեն պահեստավորված է: Շատ եմ կարևորում, որ քաղաքն ունի աղբահանությամբ, սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ զբաղվող սեփական հիմնարկը՝ իր գույքով: Սա թույլ է տալիս տարաբնույթ ոչ ստանդարտ իրավիճակներում, գիշերային ժամերին կամ վատ եղանակային պայմաններում հրատապ լուծումներ տալ խնդիրներին, ինչը հաճախ հնարավոր չի լինում մասնավոր օպերատորի դեպքում: Հիմնարկում տեխնիկական համալրումը շարունակվում է: Նիշը պահելու եւ անընդհատ բարձրացնելու ենք:» — նշել է Մարությանը։

Այլ Գրառումներ