ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Երևանում, Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այլ Գրառումներ