Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և վիրավոր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «Հունդայի Սոնատա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրաի» 61-ամյա վարորդ Դերենիկ Գալստյանը մահացել է, իսկ «Հունդայի Սոնատայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կատարվում է քննություն։

Աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ