5 նոր ռեանոմոբիլ Արցախին` ռուսաստանաբնակ հայերից

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը:

Այս մասին տեղեկանում ենք Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը: Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում:

Աղբյուր՝ iravaban.net

Այլ Գրառումներ