1778 թվականից գործող Debenhams-ը կլուծարվի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մեծ Բրիտանիայում 1778 թվականին հիմնադրված Debenhams հանրախանութների ցանցը հայտարարել է բիզնեսի լուծարման և բոլոր 124 խանութների փակման մասին, հաղորդում է The Guardian-ը:

Գործազուրկ կդառնա ցանցի 12.000 աշխատող: Հանրախանութների փակումը կսկսվի 2021 թվականի սկզբից, որոշ ժամանակ ցանցը կշարունակի գործել՝ վաճառելով մնացած ապրանքը:

Debenhams-ը հայտնել է, որ ամռան սկզբից սկսել են գնորդ փնտրել, սակայն գործարք այդպես էլ չի կայացել: Վերջերս բանակցություններից հրաժարվել է վերջին հավանական գնորդը՝ JD Sports ընկերությունը: Լուծարման ժամանակահատվածում ընկերությունը կշարունակի գնորդ փնտրել:

1in.am

Այլ Գրառումներ