Այսօր Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։ Ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։
Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-իրազեկում է ծառայությունը։
Նյութի աղբյուրը ՝ armtimes.com
