Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերը դեկտեմբերի 1-ից կանցնեն բնականոն աշխատանքի. ՊԵԿ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի, և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ