Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 23-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այլ Գրառումներ