Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտունի․ Տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: 

Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ: Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

Ըստ Արայիկ Հարությույանի՝ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը:

Այլ Գրառումներ