«Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիո իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում: Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը»: Հատված Խրիմյան հայրիկի նամակից:Մեր ժողովուրդը կրթության պակաս ունի ու չի սիրում ինքնակրթվել, քանզի իրեն ամենագետ է կարծում: Մանավանդ իմ սերդակիցները սարսափելի դատարկ են, վտանգավորության չափ պարզամիտ ու ծիծաղ հարուցելու աստիճանի անգրագետ: Ցավով նշեմ, որ համալսարան ավարտածներն այդ թվում: Սա ողբերգություն է: Սա աղետ է: (Խոսքս բոլորի մասին չէ)Կիրթ մարդուն դժվար է ստով սնելը, աղանդի մեջ ներքաշելը, կործանարար սովորություններով վարակելը, վախեցնելը…կիրթ մարդիկ մեկ քայլ առաջ են ապրում, ի վերջո` «Կիրթ մարդիկ անկիրթներից տարբերվում են այնքանով, որքանով մեռածներն են տարբերվում ողջերից»:
