Լեռնային Ղարաբաղ վերադարձած խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 1700-ը․ Ռուսաստանի ՊՆ

հեղինակ - David Khalatyan

«Վերջին չորս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թիվը գերազանցել է 1700-ը», — տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ պատերազմի ընթացքում Ղարաբաղը լքած խաղաղ բնակիչների վերադարձը սեփական տներ շարունակվում է։

Երեկ Ստեփանակերտ է ժամանել հերթական շարասյունը, որով ևս 520 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ «Խաղաղ բնակիչներին տեղափոխող 24 ավտոբուսները Երևանից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ են ժամանել ռուսաստանցի խաղաղապահների և Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկային ստորաբաժանումների ուղեկցությամբ», — հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Այլ Գրառումներ