Իրանի փոխարտգործնախարարը հերքեց Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կապող տարանցիկ ուղիների փոփոխության լուրը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան կապող տարանցիկ ուղիների փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:

IRNA գործակալության հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարարի՝ արտաքին քաղաքական հարցերով տեղակալ Արաղչին «կեղծ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն» և «կեղծ քարտեզ» է որակել վիրտուալ տիրույթում հրապարակված Իրանի հյուսիսարևմտյան հատվածի մոտ նոր ուղիների ու սահմանների մասին տեղեկությունը:

Իրան-Հայաստան սահմանն անջատելու, Հայաստանի ներսում կամ նույնիսկ Իրանի ներսում միջանցք ստեղծելու և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոփոխելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում և տարածվել են հատուկ քաղաքական և քարոզչական նպատակներով՝ Արաղչիի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ