Այս պահին իրականացվում է աշխարհազորային ջոկատների կազմավորման գործընթաց․ Արայիկ Հարությունյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ տեղեկացնելով Ասկերան այցելության մասին․

“Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը:”

Սիրելի՛ հայրենակիցներԱյսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 13 октября 2020 г.

Այլ Գրառումներ