Հադրութ ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները սպանել են քաղաքի երկու բնակչի․ ԱՀ ՄԻՊ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ համաձայն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների այսօր առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

ՀՐԱՏԱՊ. URGENT!Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ…

Опубликовано Artak Beglaryan Суббота, 10 октября 2020 г.

Այլ Գրառումներ