ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահին

հեղինակ - admin

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ․

Հարգելի՛ պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ և ողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից:

Պարո՛ն Թովմասյան, մեր համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ մենք կյանքի կկոչենք մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ:

Վերստին շնորհավորելով ազատության և անկախության այս փառապանծ տոնի կապակցությամբ` պարո՛ն նախագահ, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում։

Այլ Գրառումներ