Այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին. ՀՀ վարչապետ.տեսանյութ

հեղինակ - admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Հանրապետությունում ներկա է գտնվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևների հանձնման արարողությանը: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք եւ մենք այս գործը պիտի միասին անենք:

Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին:

Արցախում ներկա եմ եղել պետական բարձրագույն պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Այլ Գրառումներ