Մարտունիում կկառուցվի 500 նոր բնակարան. ԱՀ նախագահը մասնակցել է քաղաքի 95-ամյակին նվիրված տոնակատարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել․

Այսօր Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Տեղում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել եմ, որ առաջիկա հինգ տարիներին շրջկենտրոնում կառուցվելու է մինչև #500_նոր_բնակարան:

Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի #հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը: Կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ «Մայիսի 9»-ի փողոցը:

Ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենով հանդերձ՝ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա: Մոնթեի և մեր մյուս լեգենդար հերոսների պաշտպանած Հայրենիքում մեր քաղաքացին պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ մեծագույն հավատով:

Այլ Գրառումներ