Դավիթ Տոնոյանը ներկա է եղել ՌԴ-ում միջազգային բանակային վեցերորդ խաղերի բացման արարողությանը

հեղինակ - admin

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում:

Այլ Գրառումներ