Անտառների վերականգնման համար կհատկացվի 10 միլիոն դոլար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր 
Օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը. որի արդյունքում շուտով Հայաստանին կտրադրվի 10 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։
Նախագիծը կիրագործվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար։

Նյութի աղբյուրը՝ env.am
 

Այլ Գրառումներ