Վերջին երկու շաբաթն Արցախում էի։ Արձակուրդ, հանգիստ, բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ… Սեր, միասնություն, պապական տուն, հայրական հող, բարեկամներ, հարազատներ… ու ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ամուր զգացում։ Արցախն աննկարագրելի ուժ է տալիս։
Կարծում եմ` նման զգացում ունեմ ոչ միայն ես, այլև յուրաքանչյուրը, ով այցելում է Արցախ: Շատ եմ ուզում, որ նման զգացում միշտ ունենա մեզնից յուրաքանչյուրն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում` ապրելով արդյունավետ հայկական միջավայրում ուառաջնորդվելով մեր ազգային երազանքով։
Արցախն ինձ համար Տիեզերք է։
