Կարմիր շուկայում կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք․Արայիկ Հարությունյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարտունու շրջանում իր աշխատանքային այցի մասին։
<<Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, Մարտունու շրջանի մի շարք համայնքներ կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանձնարարականներս վերաբերում էին հիմնականում միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանն ու սալապատմանը:

Ծանոթացել եմ նաև պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Կարմիր շուկայում բազմաբնակարան նոր թաղամասը շահագործման հանձնելուց հետո հարակից տարածքում կկառուցվի ևս երկու բազմաբնակարան շենք: Ի դեպ, նորակառույց շենքերն ունեն ապաստարաններ, որոնք խաղաղ պայմաններում կծառայեն մեր մատաղ սերնդի առողջ դաստիարակությանը՝ օգտագործվելով որպես մարզասրահներ:

Հզոր հայրենիք կառուցելու համար ուժեղ և զարգացած գյուղական համայնքներ ունենալն առաջնային պահանջ է, որին կհասնենք համատեղ ջանքերով>>:

Այլ Գրառումներ