Ֆրանսիայի վարչապետը հայտնել է, որ երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը վատթարացել է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է:  Այս մասին Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսի շուրջ 2 հազար նոր դեպք, այն պարագայում, երբ երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը չէր անցնում հազարից»,- ասել է Կաստեկսը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202 հազար 775 է: COVID-19-ը հաղթահարել է 82,836 հոգի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 հազար 340 մարդ:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ