Այսուհետ ՀՀ մուտք գործող անձը, թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից. Տիգրան Ավինյան

հեղինակ - admin

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր գրառում է կատարել.

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից։

Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից:

Մանրամասները ՝ տեսանյութում

Այլ Գրառումներ