Արտակարգ դրությունը երկարաձգվեց 1 ամսով ՝ մինչև սեպտեմբերի 11-ը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կառավարության արտահերթ նիստում որոշվեց երկարաձգել արտակարգ դրությունը ևս 1 ամսով ,սակայն ավելի մեղմ սահմանափակումներով։Ստերև ներկայացնում ենք սահմանափակումների մեղմացումների շարքը ,որոնց մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում․

<<Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

 Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

 Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը>>։

Այլ Գրառումներ