Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր առաջադրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան, և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է: Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից առկա խնդիրների կարգավորումից հետո Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուրը՝ shantnews.am
