Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջին գրառում է կատարել․
35 աշխատատեղ․ Օձունի հացի արտադրամասն ընդլայնվում է
Շրջայցի շրջանակում այսօր այցելեցինք Օձունի հացի արտադրամաս։ Գործարար Համլետ Ղուլյանը տեղեկացրեց, որ արտադրամասն ընդլայնվում է։ Կառուցվում է ևս մեկ փոքր մասնաշենք։ Աշխատատեղերի թիվը հասել է 35-ի։ Արդեն երկու տարի Համլետը ներկրում է ալյուրը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել արտադրանքի ինքնարժեքն ու ավելի մրցունակ լինել շուկայում։
35 աշխատատեղը նշանակում է 35 ընտանիքի սոցիալ-տնտեսական դրության փոփոխություն, չարտագաղթելու, սեփական երկրում մնալու և սեփական հողում արարելու հնարավորություն։
Հարգելի գործարարներ, Հայաստանի Հանրապետությունը նպաստավոր հարթակ է ներդրումների համար։ Հավասար հնարավորություններ են ստեղծված բոլորի համար, մենաշնորհների ու հովանավորչության երկիր Հայաստանը հուղարկավորված է։





